Դենդրոպարկ

Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի, հայտնի նաև որպես Ստեփանավանի դենդրոպարկ, գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա, Երևանից 155 կմ հյուսիս, ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա։