Զինեդին Զիդան

Ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը (ֆր.՝ Zinédine Yazid Zidane) ծնվել է 1972թ. հունիսի 23-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում:
Խաղացել է մի շարք աշխարհահռչակ թիմերի («Կանն», «Բորդո», «Յուվենթուս», «Ռեալ Մադրիդ») կազմում՝ հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում: 1992-1996թթ. խաղացել է ֆրանսիական «Բորդոյի» կազմում:
1996թ. տեղափոխվել է Թուրինի «Յուվենթուս», 1997-1998թթ. մրցաշրջանում «Յուվենթուսի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն, 1997թ. հաղթել է Իտալիայի Սուպերգավաթը: 1998թ. ճանաչվել է Եվրոպայի և աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
1998թ. Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի, իսկ 2000թ.՝ Եվրոպայի չեմպիոն: Թեև Զիդանը «Յուվենթուսի» հետ պայմանագիր էր կնքել մինչև 2005թ., սակայն 2001թ.-ի ամռանը ռեկորդային 75 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»:
2001-2002թթ. Զիդանն օգնել է «Ռեալին» հաղթել Չեմպիոնների լիգայում, իսկ եզրափակիչ խաղում անկրկնելի գոլ է խփել Լևերկուզենի «Բայերի» դարպասին: 2002-2003թթ. թագավորական ակումբի կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն: «Ռեալի» կազմում Զիզուն անցկացրել է 225 հանդիպում՝ խփելով 49 գնդակ:
2006թ.-ի Աշխարհի առաջնության ավարտից անմիջապես հետո Զիդանը թողել է մեծ ֆուտբոլը: Ֆրանսիայի հավաքականն այդ առաջնությունում հասել էր մինչև եզրափակիչ: Այդ գործում իր մեծ լուման ներդրել էր Զինեդին Զիդանը, սակայն նրա կարիերայի վերջին խաղն ավարտվեց դաշտից հեռացումով Մարկո Մատերացիին գլխով հարվածելու համար:
2009թ.-ի հունիսի 1-ին Զիդանը նշանակվել է «Ռեալի» նախագահ՝ Ֆլորենտինո Պերեսի օգնական: 2010թ.-ի մայիսի 30-ին մասնակցել է «Ռեալի» և «Միլանի» միջև տեղի ունեցած բարեգործական խաղին: 2010թ.-ի հուլիսի 8-ին Զիզուն նշանակվել է ֆուտբոլային ակումբի առաջին թիմի մրցաշրջանի տնօրեն:
2016թ. հունվարի 4-ին Զիդանը նշանակվեց «Ռեալի» գլխավոր մարզիչ: Նրա գլխավորությամբ թիմն առաջին խաղում 5:0 հաշվով ջախջախեց «Դեպորտիվոյին»: Նրան հաջողվեց թիմին հասցնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Եզրափակչում «Ռեալ Մադրիդը» 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթեց «Աթլետիկո Մադրիդին»: Զինեդին Զիդանը դարձավ առաջին ֆրանսիացի մարզիչը, որի գլխավորած թիմը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը:

Թե ինչ եմ ուզում դառնալ

,Ես ուզում եմ դառնալ ֆուտբոլիստ, որովհետև նա սպորտային կեցվացք ունի։ Նաև ֆուտբոլիստները հարուստ էն, լիքը գավաթներ է նվաճում։ Ես ուզել եմ նմանվել Pele-ին, Messի-ին, Buffon-ին, Suarez -ին, Peter Cech-ին, De Gea -ին, Wilien-ին, Mascherano-ին, Ronaldiho-ին, Neymar-ին, Ronaldoo-ին, Ronaldo-ին, Piki-ին, Rene-ին, Ramos-ին, Ter Stegen-ին, Navas -ին: