Գնահատումը իմ պատկերացմամբ

Յուրաքանչյուր ոլորտում, հատկապես ուսումնառության շրջանում շատ կարևոր է գնահատված լինելը։ Ինչպես գիտենք, գնահատումը լինում է նաև ուսուցանող և նրա նպատակն է պարզել և սովորողին հասկանալի դարձնել, թե ուսումնական գործընթացում որտեղ ենք գտնվում, ուր ենք ուզում գնալ, ինչու ենք ուզում գնալ և ինչպես պետք է գնանք։

Իմ պատկերացումները սերտորեն համընկնում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գնահատման մասին որդեգրած քաղաքականությանը։ Այստեղ դասավանդողները հատուկ նպատակ ունեն սովորողի հետ կիսել ուսումնական գործընթացը և ապահովել, որ բոլոր սովորողները իրացնեն իրենց ամբողջ ներուժը։ Մեր կրթահամալիրում կիրառվում է կառուցողական մանկավարժություն, այն է, որ սովորողի կարողությունը ամրագրված չէ և բնականաբար ենթարկվում է փոփոխության, այն շարունակական աճում է, ինչը վկայում է մեր էլեկտրոնային մատենավարությունը։

Ես հպարտ եմ, որ մեր կրթահամալիրում շեշտը դրվում է ոչ թե միավորային գնահատման վրա, այլ որ ուսուցումը համապատասխանի յուրաքանչյուր սովորողի զարգացման մակարդակին։

 

Ծնող՝

Լիլիթ Ալավերդյան

Ֆիննական կրթական ծրագրի համակարգող/ Թարգմանիչ

Սեբաստացու օրերը Կրթահամարիլում

is.jpgԵս շատ եմ սիրում մեր դպրոցը:  Մեր  դպրոցում լողում ենք,  երգում ենք,  զբաղվում ենք տարբեր  խմբակներով: Մեր դպրոցում սովորում է հայրուր վաթսուն աշակեռտ: Մեր դպրոցում զբաղվում ենք կավա գործությամբ նաև անում ենք ձայնագրություն :