Աշխարհագրություն

Գանգրափետուր հավալուսն

Մարմնի երկարությունը 160-180 սմ է, թևերի բացվածքը՝ 310-345 սմ, կենդանի զանգվածը՝ 13-14 կգ։ Կտուցը շատ մեծ է՝ նարնջագույն կոկորդային պարկով։ Ոտքերը և թևատակը մոխրագույն են, թևատակի կենտրոնում կա բաց գույնի երկայնակի շերտ։ Բնադրման շրջանում փետրածածկը խամրած սպիտակ է, ներքևից՝ մոխրավուն երանգով։ Գագաթի և վզի հետին մասում կան գանգուր փետուրներ։ Աչքերի շրջանի մաշկը բաց վարդագույնից մանուշակագույն է։ Առաջնային փետուրները և նրանց ծածկողները վերևից սև են։ Երիտասարդը վերևից բաց մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Գագաթը տափակ է, գլխի հետին մասում կան կարճ ցցուն փետուրներ։

Սև արագիլ

Քիչ քանակությամբ նեղ տարածված տեսակ է, որն ընդգրկված է եղել նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Գրանցված է CITES–ի և Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում։

Ըստ նախնական գնահատման՝ Հայաստանում կազմում են 2-5 զույգ։ Առնվազն 5 անհատ բնադրում է կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում։

Վտանգման հիմնական գործոններն են խառն անտառների տարածքների կրճատման և անտառների նոսրացման հետ կապված բնադրավայրերի կրճատումը, հնարավոր է նաև բնադրման շրջանում անհանգստացման գործոնը։

Մոխրագույն կռունկ

Մարմնի երկարությունը 110-120 սմ է, թևերի բացվածքը՝ 220-245 սմ, կենդանի զանգվածը՝ 4-5,5 կգ։ Հասուն կռունկի փետրածածկը մոխրագույն է, գլուխը՝ սև՝ սպիտակ շերտով, որը գլխի կողքով տարածվում է մինչև սև վիզը։ Աչքերն ու գագաթի բիծը կարմիր են, ոտքերը՝ երկար և սև, պոչին կա մեծ փետրածփքերի փունջ։ Երիտասարդ կռունկի գլուխը և վզի վերին մասը նարնջադարչնագույն են։ Թռչում է թևերի հզոր թափահարումներով և երկարատև սավառնումներով, գլուխը, վիզը և ոտքերը ձգած, որոնք թռիչքի ընթացքում մարմնի համեմատ թվում են ներքև խոնարհված։ Չուի ընթացքում սավառնում և թռչում է սեպաձև երամ կազմած։ Բնակվում է լեռնատափաստաններում, փոքր խոնավ տարածքներում, ցանքադաշտերի կամ մարգագետինների հարևանությամբ։ Հայաստանում մոխրագույն կռունկի բնադրատեղիներում հանդիպում է մարտի վերջ ապրիլի սկզբին։ Սնվում է բույսերով, որդերով, միջատներով, մանր ողնաշարավորներով։

Աշխարհագրություն

Թվային քարտեզի վրա նշել հետևյալ Հրաբխային ծագման Լեռնավահանները 
Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունքի։ 

Թվային քարտեզի վրա նշել հետևյալ հարթավայրերը
Շիրակի, Աշոցքի, Լոռվա Մասրիկի, Արատյան։