Մաթեմատիկա

  1. Գտեք  7;14;8   թվերի շարքից    փոխադարձաբար պարզ  թվազույգը  և կպարզեք,  թե ո՞ր դարերում են  արաբական նվաճողների դեմ պայքարը գլխավորող Մամիկոնյանները ամրացել Սասունում։

7-8

 

  1. Գտեք այն թիվը, որի 3/4 մասը  6 է  և  կպարզեք, թե ո՞ր դարում են  Մամիկոնյաններից սերած Թոռնիկյանները իշխել Սասունում։

8

  1. Գտեք  բոլոր եռանիշ թվերի քանակից 49-ով փոքր թիվ ու  կպարզեք, թե ո՞ր թվականին  են Սասունի բնակիչները՝ Հովհան Խութեցու գլխավորությամբ, Մշո դաշտում ջախջախել  արաբական զորախումբը և սպանել զորապետ Յուսուփին։

851

  1. Գտեք  ամենափոքր եռանիշ թվի ութապատիկից 52-ով մեծ թիվ  ու կպարզեք, թե ո՞ր թվականին  են  Հայաստան ներխուժած արաբական զորաբանակը՝ Բուղայի առաջնորդությամբ, Սասունում կոտորել   3 և  10000  թվերի ամենափոքր ընդհանուր բազմապտիկի չափով  մարդ։ Գտնել նաև զոհերի քանակը։                                                       Այնուհանդերձ, Թոռնիկյաններն իրենց ձեռքում են պահել Սասունը և շարունակել ազատագրական կռիվները։  Սասունի հերոսական պայքարի հիման վրա ձևավորվել է «Սասնա Ծռեր» էպոսը։

853

  1. Գտեք  1874 և 937 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկից մեկով փոքր թիվ ու  կպարզեք, թե Գարեգին Սրվանձտյանցը  ո՞ր թվականին  է  էպոսի պատումներից մեկն առաջին անգամ գրի  առել(Մշո Առնիստ գյուղում) և 1 տարի հետո  հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով   (Կ. Պոլսում):  Գտնեք նաև  հրատարակման տարեթիվը։

1

  1. Գտեք  5667 թվի  1/3 մասը և կպարզեք, թե ո՞ր թվականին  է Մանուկ Աբեղյանը հրատարակել էպոսի պատումներից մեկի մեկ այլ տարբերակ՝ «Դավիթ ու Մհեր»։(Շուշիում)

1889

  1. Գտեք  3878 և 1939 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը  և  կպարզեք, թե ո՞ր թվականին  է   Հովսեփ Օրբելին՝ էպոսագետների խմբի հետ մեկտեղ, ստեղծել  6-ի տասնապատիկ  չափով  պատումներից բաղկացած համահավաք բնագիր, որը թարգմանվել է տարբեր լեզուներով։

1939

  1. Գտեք բոլոր եռանիշ թվեր քանակի կրկնապատիկի և բոլոր երկնիշ թվերի քանակի գումարը և   կպարզեք, թե ո՞ր թվականից են սկսվել  «Սասնա ծռեր» էպոսի գրական մշակումները։

1890

  1. Գտեք   ամենփոքր քառանիշ թվի և  ամենափոքր եռանիշ թվի իննապատիկի գումարից       3-ով  մեծ թիվ ու   կպարզեք, թե ո՞ր թվականին է     Դավթի ճյուղի լավագույն մշակումը   ներկայացրել  Հովհաննես Թումանյանը («Սասունցի Դավիթ»)

9903