Հայոց Լեզու

Գործնական աշխատանք

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։ ածական
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։ մաքրող միջոց
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։ շինարարական նյութ
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։ սննդի նյութ
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով։ կարող դերձակ
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։ կարող ածական
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։ քիմիական ռեակցիաների խառնուրդ
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։ խմոր սնունդ
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։ ֆուտբաոլային տերմին
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։ ջերմաստիճան

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ շենքի հարկ և ֆինանսական հարկ
2. ավել գնել գնել մաքրող միջոց և շատ գնել
3. ոչխարի հոտ ոչխարների խումբ և ոչխարների բուրմունք
4. մետաքսի կտոր
5. Նա ջրում է։ ջրել ծաղիկներ և ջրի մեջ լինել
6. Նա գնում է։ նա գնում է ուրիշ տեղ և նա գնում է շոր
7. Խավարում է։ լուսին խավարում և մթության մեջ լինել

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Նա կաթի վրայից հանեց սերը։

Նա սիրում էր այդ աղջկան։
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Նա տետրի կեջ կետանիշներ էր դրել։

Կետը ամենամեծ կաթանասունն է։

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Նա քանոնի օգնությամբ գծեր գծեց։
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Նա ցրտից դուղում էր։

Նա գնեց նոր դող անիվի համար։


5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Նա կարող էր երգել բարձր տոնայնության մեջ։

Նա այդ օրը իր համար դարձրեց տոն։

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

Նախագիծ

Նախագծի ձևակերպում

Գնալ սպորտային ակումբներ և գնալ ֆուտբոլային մարզադաշտեր։ Կազմակերպել ֆուտբոլային հանդիպումներ։ Լինի սպորտային խաղեր և ուսումնասիրություն սպորտում։ Գրել մարզաձևերի, ակումբների, մարզադաշտերի պատմությունների մասին:

English classwork

Julia speaks German very well. Does Julia speak German very well?
I get up at 8 o’clock every morning. Do I get up at 8 o’clock every morning.?
I am writing an exercise in the classroom now. Am I writing an exercise in the classroom now?
Jack is sitting at his desk. Is Jack sitting at his desk?
Bees make honey. Do bees make honey?
Water boils at 100°C. Does water boil at 100c ?
Mount Everest is the highest mountain in the world. Is Mount Everest the highest mountain in the world?
We use trees to make paper. Do we use trees to make paper?
The sun rises in the east. Does the sun rise in the east?
We play chess with 32 pieces. Do we play chess with 32 pieces?
She manages the marketing department. Does she manage the marketing department?
We sometimes eat out on Sunday evenings. Do we sometimes eat out on Sunday evenings?
Albert Einstein is one of the greatest scientists of our age. Is Albert Einstein one of the greatest scientists of our age?
Children have wonderful ways of saying simple things. Do children have wonderful ways of saying simple things?
Betty is staying with some friends over the weekend. Is Betty staying with some friends over the weekend?
Ann cleans the house in the morning. Does Ann clean the house In the morning
Kate has to go to see a doctor.
A strong wind is blowing now. Is a strong wind blowing us?
You have much work to do in the evening. Do you have much work to di in the evening?
She must take the medicine [‘medɪsɪn] three times a day.  Does she must take the medicine three times a day?
He passes all his exams successfully [sək’sesf(ə)lɪ].  Does he pass all his exams ?
They are doing well at school at the moment. Are they doing well at school at the moment?

Գրականություն (Իմ հերոսը)

Մոնթե Մելքոնյան

Մոնթեն ծնվել է Կալիֆորնիայում, բայց դա նրան չխանգառեց գալ Հայաստան և մասնակցել Արցախյան պատերազմին։ Մոնթեն կռվել է Մարտակերտի շրջանում։ 1978 թվականի աշնանը Մոնթեն մեկնում է Իրան, մասնակցում Իրանի շահի դեմ կազմակերպված ցույցերին։ Նույն թվականին մեկնում է Լիբանան, որտեղ քաղաքացիական պատերազմը հասել էր իր գագաթնակետին։ Բեյրութում մասնակցում է հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ Այստեղ նա սովորում է արաբերեն և արդեն 22 տարեկանում լիովին տիրապետում էր հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։ 1985 թվականին Մոնթեն ձերբակալվում է կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով։ 1989 թվականին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թվականին գալիս է Հայաստան, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը և հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թվականին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։ Մոնթեն իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար։

Գրականություն

Տնային՝ հոլովել տաս գոյական, տաս գոյական դարձնել հոգնակի, կրկնել։

Տուն-տան-տանին-տուն-տնից-տան-մեջ

Տղա-տղայի-տղային-տղային-տղայից-տղայով-տղայի մեջ

Քաղաք-քաղաքի-քաղաքին-քաղաքը-քաղաքից-քաղաքով-քաղաքում 

Գիրք-գրքի-գրքին-գիրքը-գրքից-գրքով-գրքում 

Մարդ-մարդու-մարդուն-մարդուն-մարդուց-մարդով-մարդու մեջ

Ընկեր-ընկերոջ-ընկերոջը-ընկերոջը-ընկերոջից-ընկերոջով-ընկերոջ մեջ

Քար-քարի-քարին-քարը-քարից-քարով-քարում

Աշուն-աշնան-աշնան-աշունը-աշնանից-աշնանով-աշնան մեջ

Գլուխ-գլխի-գլխին-գլուխը-գլխից-գլխով-գլխում 

Մայր-մոր-մոր-մոր-մորից-մորով-մոր մեջ

Վիլյամ Սարոյան, Պատերազմ է հայտարարվել– կարդալ, պատասխանել հարցերին

  1. Կարդա՛լ պատմվածքը

2. Իմ մտորումները պատերազմի մասին

Ես կարծում եմ, որ պատերազմից կարող է տուժել խաղաղ բնակչությունը։ Պատերազմի ժամանակ մահանում են շատ անմեղ մարդիկ։ Մեկը կորցնում է տունը մյուսը իր հարազատին։ Կարծում եմ երկրների կոնֆլիկտի մեջ չպետք է տուժի խաղաղ բնակչությունը։

3. Պատերազմ հասկացությունը իմ ձևակերպմամբ, համացանցային ձևակերպումներ։

Պատերազմ հասկացությունը ես պատկերացնում եմ, որպես պետությունների կոնֆլիկտի լուծումը առանց խաղաղ բանակցոությունների այլ ռազմական ուժի միջոցով։

4. Բառեր, որոնք օգտագործվում են պատերազմական այս փուլում՝ բառարանային էքսկուրս․ զենքերի անուններ, այլ․․․

5. Վերլուծում եմ պատմվածքը՝ իմ տպապվորությունը, ինչ փոխանցեց․․․

Վիլյամ Սարոյան, Պատերազմ է հայտարարվել– վերլուծել պատմվածքը (ծավալը՝ կես էջից ավելի)

Վարսահարդարը ասում էր, որ տղան արդեն երկար ժամանակ է դուռը բացում և ասում էր որ պատերազմը է սկսել։ Վարսահարդարը կարծում էր, որ տղան ստում էր, բայց Սարոյանը հավատաց տղային և խոսեց նրա հետ, բայց վարսահարդարը Սարոյանին համարեց հիմար, որովհետև նա հավատացել էր 11 տարեկան փոքր տղային։ Վարսահարդարը անգամ չցանկացավ վերցնել գումարը և գործը թողեց կիսատ։ Կարծում եմ, եթե տղան եկած լիներ առաջին անգամ վարսահարդարը կհավատար նրան և այս պատմությունը չեր լինի։ Վարսահարդարը չհավատած տղային, բայց տղան այդ անգամ իրոք ճիշտ էր։

Ֆիզիկա դաս 1

Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս՝ օրինակ, սաթը բրդով կամ ապակին մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության: Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը: Այս նոր փոխազդեցությանն անվանում են էլեկտրական (հուներեն «էլեկտրոն» բառը նշանակում է սաթ), փոխազդող մարմիններին՝ էլեկտրականացած, իսկ պրոցեսը՝ էլեկտրականացում:

Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով: ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.), ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը:

Ինչպես ցույց տվեցին փորձերը, բրդով շփված 2 սաթե կամ մետաքսով շփված 2 ապակե միատեսակ ձողերը իրար վանում են, իսկ ապակե և սաթե ձողերը՝ իրար ձգում:  Նշանակում է գոյություն ունի երկու տեսակի էլեկտրական լիցք: Ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինի առաջարկով մետաքսով շփված ապակու վրա առաջացած լիցքն անվանեցին դրական և վերագրեցին «+» նշան, իսկ բրդով շփված սաթի վրա առաջացած լիցքին՝ բացասական և վերագրեցին «−» նշան: Այս նշանակումից հետո կարելի է սահմանել լիցքավորված մարմինների փոխազդեցության կանոնը։

Նույն նշանի (կամ նույնանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար վանում են, իսկ հակառակ նշանի (կամ տատանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար ձգում են միմյանց:

Էլեկտրական փոխազդեցության ուժի գոյությունը պայմնավորված է մարմինների վրա ստատիկ լիցքերի առկայությամբ, այդ ուժի ուղղությանը՝ լիցքերի նշանով: Փորձը ցույց է տալիս, որ լիցքավորված մարմինների փոխազդեցության ուժի մեծությունը կախված է նրանց լիցքերի մեծություններից և լիցքավորված մարմինների միջև եղած հեռավորությունից:

Երկու անշարժ, կետային (փոքր չափեր ունեցող) լիցքերի փոխազդեցության ուժի մեծությունը ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրային և հակադարձ համեմատական է դրանց հեռավորության քառակուսուն:  F=Kq1q2/R2    որտեղ q1-ը և q2-ը փոխազդող մարմինների էլեկտրական լիցքերի մեծություններն են, R-ը՝ նրանց միջև եղած հեռավորությունը: k-ն համեմատականության գործակից է, հաստատուն մեծություն, որը հավասար է k=9⋅109Ն⋅մ2/Կլ2  

Փորձնական ճանապարհով ստացված այս օրենքը կոչվում է Կուլոնի օրենք:

Դասարանում

1․ Ինչպե՞ս են փոխազդում միմյանց հետ թելից կախված 2 ձողերը

I ձող — մետաքսով շփված ապակե

II ձող — մետաքսով շփված ապակե

  • վանում են
  • չեն փոխազդում
  • ձգում են

2․ Ո՞ր դեպքում լիցքավորված/չլիցքավորված մարմինները միմյանց կվանեն:

  • 1_4.png
  • 1_2.pngճիշտ պատասխան
  • 1_9.png

3․Լիցաքավորված գնդի մոտ կախված խցանե A և B գնդիկները լիցքավորված են:

Ի՞նչ նշան ունեն գնդիկների լիցքերը:

Screenshot_4.png
  • A բացասական, B դրական
  • A դրական, B դրական
  • A բացասական, B բացասական

4․ Ինչպե՞ս կփոխվի երկու կետային լիցքերի փոխազդեցության ուժը , եթե դրանց հեռավորությունը  և լիցքերից յուրաքանչյուրի արժեքը փոքրացվի 8 անգամ:

01_080-point-charge.png
  • կմեծանա 8 անգամ
  • չի փոխվի
  • կմեծանա 16 անգամ
  • կփոքրանա 8 անգամ

5․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 6 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 36 անգամ:

6․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 2 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 4 անգամ:

Պատմություն

Առաջադրանք
1․ Ո՞ր ճակատամարտում հայերը պարտություն կրեցին։ Նշե՛ք պատճառներ:

1918 թ-ի փետրվարի 10-ին անցել են հարձակման և նվաճել Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը: Հայկական առանձին բանակային կորպուսը, գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, գերակշիռ ուժերի ճնշման տակ նահանջել է. նրա հետ արտագաղթել են տասնյակհազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովել է Անդրանիկի ջոկատը:


2․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։

Բնաջնջումից փրկվեց արևելահայությունը։ 1918․թ հունիսի 4-ին կնքվեց հաշտության պայմանագիր․

Գրականություն

27.09

Երկու դասաժամին՝

Մա՛րդ, մի՛ սպանիր մարդուն- շարադրություն, մտորում նշված թեմայով (ծավալը՝ կես էջից ավելի)

Մարդ մի սպանիր մարդուն

Հիմա 21-րդ դարում մարդիկ միմյանց չեն հարգում։ Մեկը մյուսին ցանկանում է սպանել, ոչնչացնել, վերացնել։ Մարդուն սպանելը մեղք է։ Մարդուն կյանք տալիս է Աստված։ Յուրաքանչյուր մարդ պետք է ապրի իրեն բաժին հասած կյանքով։ Պետք է կարողանա ավարտին հասցնել իր գործը կյանքի ընթացքում։ Մարդիկ կարող են ստեղծել և արարել, բայց նրանց սպանում են։ Պետք է բոլորը լինեն բարի և հարգեն միմյանց։ Քրիստոնյաների համար մարդկանց սպանելը համարվում է մեղքը։ Անձամբ ես չեմ սպանի մարդուն։ Ես միայն կսպանեմ թշնամուն։ Ինձ համար անընդունելի է մարդ սպանելը։

Լրացուցիչ ընթերցանության, պատմելու նյութ, նաև՝ տանը․

Վիլյամ Սարոյան, Պատերազմ է հայտարարվել

Գրականություն

Հովհաննես Շիրազ

ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

Վերլուծություն

Բանաստեղծը ցանկանում էր ասել, որ մեզ շարունակ ցավ են պատճառել, նայց մենք միշտ մեր հայրենիքը պահել ենք մեր սրտի մեջ։