Ողջո՜ւյն, Միջին դպրոց

Այս տարի Սեպտեմերի 1-ին ես հրաժեշտ կտամ Արևմտյան դպրոցին։ Դպրոց, որտեղ ես հինգ տարեկանում ընտելացա նրան։ Հիմա պատմեմ, թե ինչպես 5 տարեկանում հաճախեցի այս դպրոց։ Երբ ես գնացի մանկապարտեզ, տեսա Գարեգին Բ-ի նկարը և ասացի․

— Վա՜յ, եկեղեցու պապիկը։

Ու այդպես ես գնացի մանկապարտեզի ավելի բարձր խումբ։ Բացի ինձից ևս երկու երեխա էլ միանգամից տեղափոխվեցին բարձր խումբ։ Նրանք իմ ամենալավ ընկերներից էին։ Ես հինգ տարեկան էի, որ մեր մյուս՝ տարիքով բարձր ընկերները ավարտեցին մանկապարտեզը և գնացին դպրոց։ Ես նույնպես ցանկացա  գնալ դպրոց և գնացի։ Իմ երկու ընկերները մնացին, որ մեկ տարի հետո ավարտեն մանկապարտեզը։ Արևմտյան դպրոցում ես ձեռք բերեցի շատ հմտություներ օրինակ՝ լավ սար եմ բարձրանում, լավ արքայանարինջ եմ կեղևում և ես սովորեցի, թե ինչպես կարող եմ առանց ընկնելու իջնել հեծանիվից։ Մայր դպրոցում ես շատ եմ ունեցել հարցազրույցներ Տիար Բլեյանի հետ։ Մասամբ ծանոթ եմ Մայր դպրոցին։ Միջին դպրոցից ունեմ շատ սպասելիքներ, օրինակ այն, որ ուսուցիչները բարեհաբույր լինեն, ինչպես Արևմտյան դպրոցում է։ Կարծում եմ, որ  մեկուսացման ժամանկահատվածում չեմ մոռանա Մայր պրոցի անկյունները։ Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում ֆուտբոլի դաշտն է։ Առաջարկում եմ, որ Մայր դպրոցի բակերից մեկը դառնա ֆուտբոլի ընդարձակ դաշտ, այս մասին ասել է նաևկրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։