Իմ ամանորյա արձակուրդները

Ես իմ ամանորյա արձակուրդներին արել եմ զանազան բաներ, բայց կասեմ, որ Նոր տարվա երեկոն ինձ շատ դուր եկավ, որովհետև ես այն անցկացրեցի տատիկիս տանը և շատ նվերներ ստացա։

Արձակուրդների ընթացքում ես երկու անգամ իմ ընկեր Ռուբենի հետ գնացել եմ թատրոն։ Առաջինը <<Նվեր Ձմեռ Պապիկին>> ներկայացումն էր Կամերային երաժշտության թատրոնում, իսկ երկրորդը՝ Համազգային թատրոնում <<Սպիտակաձյունիկը և 7 թզուկները>>։ Այդ օրերին ես շատ լավ ժամանակ անցկացրեցի Ռուբենի հետ։

Ես նաև գնացել էի Ծաղկաձոր, որտեղ իմ տատիկը և պապիկը հանգստանում էին։ Ես այնտեղ շատ ձնագնդի խաղացի, քանի որ մեր ընկերներն էլ էին այնտեղ, և մենք ամեն օր գնում էինք նրանց մոտ։ Մենք խաղում էինք զանազան  խաղեր, իսկ ամենահետաքրքիր խաղը ինձ համար  Clue-ն էր։ Ես շատ էի կարոտել Երևանը և հենց եկա, շատ-շատ ուրախացա։ Ես իմ ամանորյա արձակուրդները շատ հետաքրքիր անցկացրեցի ու լավ հանգստացա։

Տոներից առաջ ես օգնել եմ մայրիկիս և քեռակնոջս պատրաստել խմորեղեն։ Բոլոր հյուրերը ասացին, որ շատ համեղ էր ստացվել։

Մենք շատ ներկայացումներ գնացինք՝ Իլիկ կենտրոն՝ <<Խոզուկ Մոլիի արկածները>>, ԿԷԱՆ մշակութային կենտրոն՝ <<Կաղանդի և Սուրբ Ծննդյան ծես>>, Բոհեմ թատրոն՝  Նարեկ Դուրյանի <<Տռճո, Քռչո vs Ամանոր>>։ Բոլորն էլ շատ լավն էին և շատ ուսուցողական։ Մայրիկս խոստացել է, որ դեռ մի քանի ներկայացում էլ կգնանք։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։