Հայդին

Հայդիի ծնողների մահից հետո նրան մեծացրել էր իր մորաքույրը։ Սակայն ժամանակներ անց նրա մորաքույրը նրան տարավ Հայդիի հորական պապիկի մոտ, ով լքել էր իր գյուղը և գնացել էր ապրելու լեռներում։ Հայդին այնտեղ շատ լավ էր զգում և լավ ժամանակ էր անցկացնում։ Սակայն մի քանի տարի անց իր մորաքույրը եկավ նրան տանելու մի ընտանիք, որտեղ շատ հարուստ էին և այնտեղ կար մի Քլարա անունով աղջիկ, ով հաշմանդամ էր։ Վարձատրության փոխարեն Հայդին պետք է նրա հետ խաղար։ Հայդին շատ վատ էր զգում և գիշերները  չէր կարողանում քնել։ Տան անդամները մտածում էին, որ տանը ուրվական կար։ Մի գիշեր Քլարի հայրիկը և բժիշկը  արթուն են մնում ու պարզում են, որ այդ ուրվականը Հայդին է։ Բժիշկը ասում է, որ Հայդին պետք է վերադառնա լեռներ, որ իր մոտ հիվանդություն չառաջանա։ Երբ Հայդին լեռներ վերադարձավ,  իր հորական պապիկին ասաց, որ ինքը շատ է աղոթել, որպեսզի կարողանա գալ այնտեղ։ Պապիկը հետևում է թոռնուհու  օրինակին և ինքն էլ է սկսում գնալ եկեղեցի։ Նա նորից շփվում է մարդկանց հետ և մարդիկ նորից սիրում են նրան։ Նա ամեն կիրակի գնում է կիրակնօրյա պատարագներին։ Մի օր Քլարին նույնպես ուղարկում են լեռներ, որ Քլարը կարողանա քայլի։ Հայդիի և Քլարի ընկերությանը խանդում է հարևան տղան և Քլարի սայլակը հրում է սարից ներքև։ Քլարը սկսում է քայլել ու իր երազանքը իրականանում է։ Երբ նրա ծնողները գալիս են նրան այցի, տեսնում են, որ իրենց աղջիկը քայլում է։ Հարևան տղան ասաց, որ ինքն է սայլակը հրել սարից ներքև։

Այս վիպակից ես սովորեցի, որ եթե ունես նպատակ պետք է ամեն ինչ անել, որ այն իրականանա և պետք է հավատալ Աստծուն։

Զտկական պատում

Զատիկ առաջացել է նրանից, որ իշուկը հավաքել է բոլոր կենդանիներին և ասել է եկեք ստեղծենք մի տոն, որի անունը կոջելու ենք Զատիկ: Եվ այդ օրը պետքե ներկենք ձու և ամպայման կարմիր և զարդարենք տարբեր գույներով:յտըըյտհռտռտռտհտռհռտհհմ

Դդմաշխարհ

Երազումս  տեսա, որ ես ընկել եմ դդումների երկիր։ Այնտեղ ամեն ինչ դդմից էր։ Մարդիկ դդմից էին, արևը դդմից էր, մեքենաները դդմից էին, շենքերը դդմից էին։ Ես գնացի  կենդանաբանական այգի։ Այնտեղ վանդակները դդմից էին։ Ես տեսա խոսող վագր, ասացի նրան.

– Արի խոսենք- նա ասաց
-Ես չեմ կարող խոսել չդդմամարդու հետ:

Հանկարծ իմ զարթուցիչը զնգաց և ես զարթնեցի:

Երեք եղբայրները

Լինում են չեն լինում երեք եղբայրներ են լինում: Նրանք ապրում էին Հայաստանում։ Նրանք շատ լավ երևակայություն ունեին։ Մի օր էլ երբ նրանք քնած էին, երազում տեսան, որ հայտնվել էին այնտեղ, որտեղ  ամեն ինչ ֆուտբոլից էր։ Շենքերը ֆուտբոլից էին, մեքենաները ֆուտբոլից էին, արևը ֆուտբոլի գնդակ էր։ Այնտեղ բոլորը ֆուտբոլ էին խաղում։ Եվ հանկարծ նրանց զարթուցիչը զնգաց և նրանք զարթնեցին։