Ֆիզիկա

ՀԱՂՈՐԴԱԿԻՑ ԱՆՈԹՆԵՐ

●Թեյնիկի ծորանը և կափարիչը նու՞յն բարձրության վրա են գտնվում:

Միմյանց հետ միացված երկու կամ ավելի անոթները անվանում են հաղորդակից անոթներ: Տնային փորձերի միջոցով մենք համոզվեցինք, որ Ս-ձև անոթի երկու կողմերում էլ ջուրը գտնվում է միևնույն մակարդակի վրա: Ցանկացած հաղորդակից անոթում՝ անշարժ, համասեռ հեղուկի ազատ մակերևույթները գտնվում են միևնույն մակարդակի վրա: Դա բացատրվում է հետևյալ կերպ՝ հեղուկի ազատ մակերևույթի վրա ճնշումը ամենուր նույնն է, իսկ դա նշանակում է, որ ցանկացած ազատ մակերևույթ ընկած է մեկ հորիզոնական հարթության մեջ: Անշարժ համասեռ հեղուկի ճնշումը ցանկացած aa, bb, cc մակարդակներում միևնույնն է, հաղորդակից անոթի բոլոր մասերում (Նկ. 127.1): Միևնույնն է նաև այդ մակարդակներից վերև գտնվող հեղուկի սյան բարձրությունը: Թեյնիկում և ծորանում հեղուկի մակարդակները նույնն են: Թեքելիս ծորանից ջուրը հոսում է(նկ.127.2): Բացատրե՛ք արտեզյան ջրհորի աշխատանքի սկզբունքը: 1-ը և 3-ը անջրանց շերտեր են, 2-ը ջրաթափանց,4-ը՝ ջուր է: Նկ.127.1 a b c a b c Նկ.127.2 ●Թեյնիկի ծորանը և կափարիչը նու՞յն բարձրության վրա են գտնվում: • Ի՞նչ նկատեցի՛ք տնային փորձի ժամանակ՝ ռետինե խողովակում նույն մակարդակի վրա՞ է գտնվում ջուրը: • Ստեղծե՛ք, շատրվանի մոդելը, բացատրե՛ք նրա աշխատանքի սկզբունքը։ ՀԱՂՈՐԴԱԿԻՑ ԱՆՈԹՆԵՐ 5.4 1. Անվանեցե՛ք ձեր տանը գտնվող հաղորդակից անոթները: 2. Նկատե՞լ եք արդյոք, որ թեյնիկի ծորանը և նրա բերանը գտնվում են նույն բարձրության վրա: Բացատրե՛ք, ինչու՞ են այդպես պատրաստում:

Leave a comment