Հայոց լեզու

Ապրիլի 26

Կարդա’, գրի’ր գործերի ասելիքը։

Գործի ասելիքը այն էր, որ մարդու կյանքը պետք է անցնի երազով և պատրանքով։ Մարդը երջանիկ կլինի այն ժամանակ, երբ, որ ունենա երազանք և պատրանք։ Մեր երազանքները սկզբում մեզ թվում են անիրական, բայց հենց հասնում ես նպատակիդ ու հետ ես նայում տեսնում ես քո ամբողջ աշխատանքը, որ դա իրական է։

Ստեղծագործական աշխատանք

Երանի՜ նրան, ով երազ ունի…

Երանի՜ նրան, ով երազ ունի միայն այդ մարդիկ են, որ ամենաերջանիկն են աշխարհում։ Սկզբում մեր երազանքները մեզ կթվա անհնար, բայց հասնելուց հետո, երբ հետ ենք նայում տեսնում ենք, որ դժվար բան չկար։ Միշտ պետք է հավատալ երազանքիդ։ Գնալ երազանքի հետևից։ Պետք է ձգտես, որ այն կատարվի։ Եթե չես ձգտում հասնել նպատակիդ նշանակում է, որ դու երազ չունես։ Միշտ հավատա երազանքիդ և գնա դրա հետևից։