Մայրենի

Կարդա’《Հնչյունափոխություն》 թեման և կատարիր առաջադրանքները։

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:

Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:

Առաջադրանքներ՝

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)

հին-հնամենի, բազուկ-բազկաթոռ, պատիժ-պատժել, ողջույն-ողջունել, աշխույժ-աշխուժություն, մատյան-մատենագիր, պարտեզ-պարտիզան, գլուխ-գլխավոր, էշ-իշամեղու:

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ, սիրտ, կույր, ճահիճ, ալյուր, կեզ, ատամնաբույժ
բ) վիշտ, թույլ, ծնունդ, հաշիվ, արթուն, հույն, տույժ

բրդոտ, սիրել, կուրանալ, ճահճոտ, ալյուրոտ, ատամնաբույժներ, վաշտ, թույլիկ, ծննդյան, հաշվել, արթնանալ, Հունաստան, տուժած։

3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

ձնծաղիկ, թխահեր, սառցահատ, երգչախումբ, կիսել, ըմպանակ, մեղվապահ, հունական, կղզյակ:

ձյուն, թուխ, սառույց, երգիչ, կես, ումպ, մեղու, հույն, կղզի։

Leave a comment