Տղան և ֆուտբոլը

Տղային ասում էին, որ նա չաղ է և չի կարող դառնալ ֆուտբոլիստ։ Նրա վրա ծիծաղում էին, քանի որ նա 9 տարեկան էր, բայց 57 կիլոգրամ էր։ Տարիներ շարունակ նրա քաշի վրա ծիծաղում էին, բայց նա մի օր որոշեց և սկսեց ամեն օր վազել, լողի հաճախել և մարզվել։ Նա 2 ամսում 57  կիլոգրամից դարձավ 33 կիլոգրամ։ Նա շատ լավ էր խաղում  և 21 տարեկանում նրան տարան Հայաստանի երիտասարդական հավաքական։

Երբեք պետք չէ լսել դիմացինի այն ասածը, որը քեզ թուլացնում է։

Պատում

Արդեն 30 տարի անկախ Հայաստանում: Թվում է, թե անկախ բառից էլ հասկանում ես, որ երբ ուզես և ուր ուզես կսավառնես քո հայրենիքում: Հնարավորությունը կա, բայց դեռ ինչքա~ն վայրեր ու գողտրիկ անկյուններ ունենք չբացահայտված: Քո անկախ Հայաստանը պետք է լավ ճանաչես: Միայն ասել, որ հպարտություն զգացի, երբ տեսա, թե ինչպես սուրբ Երրորդություն եկեղեցու բակում հավաքված մի ամբողջ համայնք, սեբաստացիներով համայնք, անկախության տարելիցին գնում էին Հայաստանը բացահայտելու, ճանաչելու ու էլ ավելի տեղեկացված լինելու: Այո՛, գնում էին սովորելու, իրենց համար այդ օրը ոչ աշխատանքային չէր, այդ օրը հանգստյան օր չէր, էլ ավելին իմանալու, բարձունք հաղթահարելու օր էր: Մի խումբ գնում էր Ամբերդ, Բյուրական, 2 խումբ՝ Գեղարոտի ջրվեժ: Շատերը իմ ընկերներից զարմացան, երբ տեղադրեցի մի քանի լուսանկար սոցիալական հարթակում՝ «որտե՞ղ է, առաջին անգամ ենք լսում»: Ես էլ էի առաջին անգամ լսում, բայց ես սիրում եմ իմ տղայի դպրոցը, որտեղ ոչ միայն ինքն է սովորում, այլ մեր ամբողջ ընտանիքը: Սովորում ենք ու տարածում մեր գիտելիքները, կիսվում լավով, օգնում, հանդուրժում, ձեռք մեկնում և կանգնում, որքան հնարավոր է բնությանը մոտ:  

Արագածոտնի մարզում, Արագած գյուղից 11 կմ հյուսիս-արևմուտքում գտնվող այս չնաշխարհիկ ջրվեժը միայն ու միայն գեղեցկացնում է մեր հայրենիքը ու դրական լիցքեր հաղորդում: Դասավանդողներ Գոհարը, Վարդուհին և Գառնիկը այնքան հետաքրքիր և ուսուցողական պատմություններ էին պատմում, որ վստահ եմ, յուրաքանչյուր սովորող իր հետ տուն տարավ մի տեղեկություն, որը կհաղորդի ընտանիքի անդամներին և որն էլ հիմքն է մեր համալիրի շարունակական կրթության: Այո՛, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը միայն ու միայն սովորեցնում է, կրթում, բացառապես դրական բարքեր ձևավորում յուրաքանչյուր սովորողի ընտանիքում:    

 Անկախության այս տարելիցին մենք մեզ խոստացանք, որ ամեն տարի սեպտեմբերի 21ին ճամփորդենք՝ Հայաստանը նորովի բացահայտելու համար:   

 

Ավետի մայրիկ՝ Լիլիթ