Հայդին

Հայդիի ծնողների մահից հետո նրան մեծացրել էր իր մորաքույրը։ Սակայն ժամանակներ անց նրա մորաքույրը նրան տարավ Հայդիի հորական պապիկի մոտ, ով լքել էր իր գյուղը և գնացել էր ապրելու լեռներում։ Հայդին այնտեղ շատ լավ էր զգում և լավ ժամանակ էր անցկացնում։ Սակայն մի քանի տարի անց իր մորաքույրը եկավ նրան տանելու մի ընտանիք, որտեղ շատ հարուստ էին և այնտեղ կար մի Քլարա անունով աղջիկ, ով հաշմանդամ էր։ Վարձատրության փոխարեն Հայդին պետք է նրա հետ խաղար։ Հայդին շատ վատ էր զգում և գիշերները  չէր կարողանում քնել։ Տան անդամները մտածում էին, որ տանը ուրվական կար։ Մի գիշեր Քլարի հայրիկը և բժիշկը  արթուն են մնում ու պարզում են, որ այդ ուրվականը Հայդին է։ Բժիշկը ասում է, որ Հայդին պետք է վերադառնա լեռներ, որ իր մոտ հիվանդություն չառաջանա։ Երբ Հայդին լեռներ վերադարձավ,  իր հորական պապիկին ասաց, որ ինքը շատ է աղոթել, որպեսզի կարողանա գալ այնտեղ։ Պապիկը հետևում է թոռնուհու  օրինակին և ինքն էլ է սկսում գնալ եկեղեցի։ Նա նորից շփվում է մարդկանց հետ և մարդիկ նորից սիրում են նրան։ Նա ամեն կիրակի գնում է կիրակնօրյա պատարագներին։ Մի օր Քլարին նույնպես ուղարկում են լեռներ, որ Քլարը կարողանա քայլի։ Հայդիի և Քլարի ընկերությանը խանդում է հարևան տղան և Քլարի սայլակը հրում է սարից ներքև։ Քլարը սկսում է քայլել ու իր երազանքը իրականանում է։ Երբ նրա ծնողները գալիս են նրան այցի, տեսնում են, որ իրենց աղջիկը քայլում է։ Հարևան տղան ասաց, որ ինքն է սայլակը հրել սարից ներքև։

Այս վիպակից ես սովորեցի, որ եթե ունես նպատակ պետք է ամեն ինչ անել, որ այն իրականանա և պետք է հավատալ Աստծուն։

Leave a comment