Մայրենի

Բ-Պ-Փ
Պ-ի և փ-ի գրության ու արտասանության տարբերություններ չկան, օրինակ՝
պարզ, պարել, փերի, փոշի։
Բ-ի արտասանությունն ու գրությունը որոշ բառերում տարբեր են։
Մի շարք արմատներում և նրանցից կազմված բառերում մ-ից, ր-ից կամ
ձայնավորից հետո արտասանվում է փ հնչյունը, բայց գրվում է բ տառը՝ աբխազ,
Գաբրիել, դարբին, երբ, իբր, լիրբ, խաբել, Հակոբ, համբերել, համբույր, հարբել,
նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ, սուրբ, սրբել, ուրբաթ, Քերոբ։
Աղբ, աղբյուր, եղբայր, ողբ և նրանցից կազմված բառերում գրվող ղբ-ն
կարդացվում է խպ։

Գ-Կ-Ք
Կ-ի և ք-ի գրության ու արտասանության տարբերություններ չկան, օրինակ՝
կատու, մկրատ, մաքուր, քանոն։
Գ-ի արտասանությունն ու գրությունը որոշ բառերում տարբեր են։
Մի շարք արմատներում և նրանցից կազմված բառերում ն-ից, ր-ից կամ
ձայնավորից հետո արտասանվում է ք հնչյունը, բայց գրվում է գ տառը՝ անգամ,
ավագ, գոգ, երգ, զուգել, էգ, էգուց, թագավոր, թարգմանել, ծագել, ծեգ, կարագ,
կարգ, հագնել, հոգնել, հոգի, հոգնակի, ձագ, ձիգ, ճիգ, ճրագ, ճրագու, մարագ,
մարգարե, մարգարիտ, մուգ, նորոգել, շոգ, շոգի, ոգի, ոռոգել, պատարագ,
պարգև, սուգ, տեգր (տագր), ուրագ, օգնել, Օգսեն, օգուտ։
Շաղգամ բառում ղգ-ն արտասանվում է խկ, բայց տարածված է նաև ղգ-ով
արտասանությունը։ Տարածված է նաև ճիգ (և նրանից կազմված բառերի՝ ճգնել,
ճգնավոր, ճգնաժամ և այլն) գ-ով արտասանությունը։

Դ-Տ-Թ
Տ-ի և թ-ի գրության ու արտասանության տարբերություններ չկան՝ տետր,
կատու, թիթեռ, հարթ, որթ (խաղողի վազ)։
Դ -ի արտասանությունն ու գրությունը որոշ բառերում տարբեր են։
Մի շարք արմատներում և նրանցից կազմված բառերում ն-ից, ր-ից կամ
ձայնավորից հետո արտասանվում է թ հնչյունը, բայց գրվում է դ տառը՝ անդամ,
արդար, արդեն, արդյոք, արդյունք, արդուկ, բարդ, բերդ, բրդել (մանրել), բուրդ,դադար, դդում, դրդել, երդիկ, երդում, զարդ, լաջվարդ (մուգ երկնագույն),
լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, կարդալ, կենդանի, հաղորդել, մարդ,
նյարդ, Նվարդ, որդ (ճիճու), որդի, վարդ, Վարդան, վարդապետ, Վարդգես,
վրդովել, օդ, օրիորդ։
Թ հնչյունը դ տառով է գրվում նաև -որդ, -ուրդ ածանցներում՝ գնորդ,
ժողովուրդ և այլն, ինչպես նաև ընդ-ով սկսվող բառերում՝ ընդամենը,
ընդհակառակը, ընդհանուր, ընդունակ, ընդունել և այլն։ Բացառություն են
ընդդեմ, ընդդիմություն, ընդարմանալ բառերը, որոնք արտասնվում են դ-ով։
Խեղդել բառում ղդ-ն արտասանվում է խտ։

Վարժություններ
Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։
Գաbրիել, սփրթնել, սփրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ,
իբրև, խաբել, խարխաբել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր,
փրփուր, հապճեպ, հապշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ,
ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թփրտալ, աղբանոց,
ցայտաղբյուր, եղբայր, ողբ։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք, գոկ, երգ., զուբել, թափավոր, վարակել,
թարգմանել, կարագ, կարգ., հագնել, հանքափոր, հոգնել, հոգի,
հոգնակի, ձագ, ձիգ., տարերգ, ճիկ, ճրագ, մարագ, մարգարե,
մարգարիտ, փեղկ, տրտմաշուգ, փողկ, նորոգել, շոգ, ոգի, բազրիգ,
պատարագ, պարգև, սուգ, արտասուգ, փակցնել, թաքցնել, ուրագ,
օգնել, Օգսեն, վարուցանգ, քսուկ., օգուտ։

Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփոթ, արդուկ, բարդ,
բերդ, բուրդ, դադար, դրթ ել, երդիկ, երդում, զարդ., լաջվարդ, զվարթ,
լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի,
հաղորդել, պադգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թաթերական, Նվարդ,
որդ (ճիճու), որդ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ,
շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ խրթվիլակ,
ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել,
ընդարմանալ։

Leave a comment