Հայաստանի ջրային հաշվեկշռում մուտքի տարեկան քանակը 18.5 միլիարդ մ խորանարդ է, որի կեսից ավելին գոլորշիանում է։ Մնում է 7.1 միլիարդ մ խորանարդ, որի մի մասը վերածվում է մակերեսային հոսքի՝ գետակների, գետերի, կուտակվում է լճերում։ Մուտք գործող ջրերի ավելի փոքր մասը ներծծվում է հողի մեջ և առաջացնում ստորերկրյա հոսք։ Հայաստանի հանրապետության գետերը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին, համապատասխանաբար 76 և 24 տոկոսներով։

Leave a comment