Մեր ժամանակների և իմ ծնողների Ամանորը

1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսին է այժմ, և ինչպիսին է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։

Երբ ծնողներս իմ տարիքին էին նրանք Նոր տարին  դեկտեմբերի 31ի գիշերը իրենց տանն էին նշում, իսկ հունվարի 1ին  գնում էին տատիկ-պապիկների տուն՝ շնորհավորելու նրանց Ամանորը։ Հիմա մենք սիրում ենք նշել Նոր տարին արտերկրներում, քանի որ բոլորս շատ ենք սիրում ճամփորդել։

2. Ուտեստներից՝ ինչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա

Ավանդական ուտեստներից մնացել է միայն խմորեղեն ընկույզը, որը նաև պատրաստում էին իմ ծնողները։ Ես նույնպես պատրաստում եմ այդ խմորեղենը։

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները

Իմ ծնողները Ձմեռ Պապիկից ուզել են քաղցրավենիք  և միրգ, իսկ ես Ձմեռ Պապիկից ուզում եմ նվերներ ֆուտբոլային թեմաներով։

4․ Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք/որը միշտ դուք եք պատրաստում/

Մեր ամանորյա  անխախտ ավանդույթը իրար նվերներ փոխանցելն է, այդպես է հա՜մ իմ ժամանակ, հա՜մ էլ իմ ծնողների։

5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/

Նոր տարի

 

 

img_1962

6. Ի՞նչ ամանորյա  երգեր  ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/, ինչպիսի՞ տոնական հաղորդումներ կային այն ժամանակ, երբ նրանք մանուկ էին, և ինչպիսիննե՞րն են այժմ, որոնք դուք եք դիտում

 

 

Վերջում, մենկնաբանում եք, հաշվում, գրանցում այժմյան ու հին ժամանակների Ամանորի  դրական կողմերն ու բացասականները

Մեր Նոր տարին չունի բացասական կողմ, իսկ իմ ծնողների Ամանորի դրական կողմն այն էր, որ նրանք կապնված էին իրենց ծնողների հետ, իսկ բացասական կողմը այն էր, որ նրանց ժամանակ  չկար թատրոն, կինո։

8. Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/
Ես Նոր տարին կփոխեի  գարնանը, որովհետև ես սիրում եմ գարունը, իսկ Ձմեռ Պապը կփոխվեր Spring Պապ։ Ինչու՞ հենց Spring Պապ, որովհետև ես սիրում եմ անգլերեն լեզուն։

Leave a comment