Մատենադարան

Մենք այսօր դասարանով գնացել էինք Մատենադարան։ Էքսկուրսավարը  մեզ ցույց տվեց շատ հետաքրքիր բաներ։ Երբ մենք դեռ Մատենադարանի մուտքի մոտ էինք, տեսանք Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Թորոս Ռոսլինի, Անանիա Շիրակացու, Գրիգոր Տաթևացու և Ֆրիկի արձանները։ Ավելի ներքևում տեսանք Մեսրոպ Մաշտոցի և իր խելացի աշակերտ Կորյունի արձանները։ Մենք տեսանք մագաղաթյա ամենամեծ գիրքը, որը կշռում էր 28կգ։ Նաև տեսանք ստանդարտ չափի մագաղաթյա գիրքը, որը կշռում է 16կգ։ Այնտեղ ցուցադրված էր նաև ամենափոքր մագաղաթյա գիրքը, որը կշռում էր ընդամենը մի քանի գրամ։ Դրանից բացի տեսանք ոսկեգույն գիրքը, որը պատրաստված էր կիսաթանկարժեք քարերից։ Ես եղել էի Մատենադարանում փոքր տարիքում մայրիկիս հետ, բայց հիմա ավելի տպավորիչ էր, քանի որ  հայրենագիտության ժամին շատ բան էինք սովորել Մատենադարանի մասին։

 

Leave a comment