Մայրենի

Բուրատինոն ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ էր հարստանում։ Բայց չկարծեք, թե նա ագահ էր դարձել։ Հուշարարին, օրինակ, երբեմն նույնիսկ նվերներ էր տալիս։ Ասենք՝ անանուխի կոնֆետ, տանձ կամ սենեգալական դրոշմանիշ…
Համաքաղաքացիները շատ էին հպարտանում Բուրատիոյով, ցանկանում էին նույնիսկ նրան քաղաքապետ ընտրել, բայց նա չէր համաձայնում, քանի որ չէր ցանկանում իր վրա այդպիսի մեծ պատասխանատվություն վերցնել։
– Բայց ախր Դուք այնքա՜ն շատ բան կարող եք անել մեր քաղաքի համար,- ասում էին նրան։
– Կանեմ, առանց դրա էլ կանեմ։ Մանկապարտեզ կսարքեմ, եթե, իհարկե, այն իմ անունով
կոչեք։ Քաղաքային այգում նստարան կդնեմ, որ ծերունի բանվորները հոգնած ժամանակ
կարողանան հանգստանալ։
– Կեցցե՜ Բուրատինոն։ Կեցցե՜ Բուրատինոն։
Մարդիկ այնքան ուրախացան, որ որոշեցին քաղաքի գլխավոր հրապարակում Բուրատինոյի
մարմարե հուշարձանը կանգնեցնել։ Եվ կանգնեցրեցին։ Մարմարե Բուրատիոն երեք մետր հասակ ուներ, իսկ նրա կողքին կանգնած աղքատ տղան, որ նույնպես մարմարից էր, ընդամենը իննսունհինգ սանտիմետր էր։ Մարմարե Բուրատիոն նրան մի սոլդո էր տալիս։ Հուշարձանի մոտ նվագախումբն էր նվագում, երկինքը լուսավորվել էր հրավառությունից…
Դա շատ մեծ տոնակատարություն էր…